Սոսա. «Նախկինում այս խոսքերիս համար կվառեին տունս»
«Նապոլիի» նախկին հարձակվող Ռոբերտո Սոսան հայտարարել է, որ երբեք չի համակրել նեապոլյան թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինին, ով իտալական ակումբի շարքերն է տեղափոխվել այս ամառ` Թուրինի «Յուվենթուսից»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Եթե նման բան ասեի 3 ամիս առաջ, այս խոսքերիս համար տունս կվառեին: Բայց հիմա կարող եմ վստահաբար ասել. Իգուաինը մարդկային տեսանկյունից ինձ երբեք դուր չի եկել: Այո, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ֆենոմեն, բայց որպես մարդ` բացասական կերպար է:
Գոնսալոն բազմաթիվ անգամներ մերժել է Արգենտինայի ազգային հավաքականին: Մի անգամ նա այդ քայլին գնացել է պատճառաբանելով, թե իբր ուզում է բարելավվել իր ֆիզիկական վիճակը»,- ասել է Սոսան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա