Ադրբեջանի նոր սահմանադրությամբ կրոնական ծեսերի կատարումը սահմանափակվում է
Ադրբեջանի նոր սահմանադրությամբ կրոնական ծեսերի կատարումը սահմանափակվում է,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականն այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա քարոզի ընթացքում, անդրադառնալով սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես ասել է.
«Ադրբեջանի բնակչությունը քվեարկության ժամանակ պետք է ուշիմ լինի: Սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը և այդ գործընթացն ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիաներ են»: