Թուրքիան նախատեսում է կառուցել 174 բանտ՝ հեղաշրջման փորձից հետո բանտերի սղության պատճառով
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարիներին կառուցել 174 բանտ, որպեսզի կարողանան տեղավորել աննախադեպ թվով դատապարտյալներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։
Ինչպես գրում է Washington Post-ը, չնայած բացահայտորեն չի հայտարարվում, սակայն այս որոշումը ամենայն հավանականությամբ կապված է հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո սկսված համազգային զտումների հետ։
Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։
Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։
Փաստաբան Գյուլ Օլթայը Hurriyet-ին ասել է, որ 3 հոգու համար նախատեսված մեկ խցում պահվում է 6 մարդ։
«Բանտերը գերծանրաբեռնված են։ Սակայն իրավիճակը լուծելու փոխարեն, պետությունը նախատեսում է ազատազրկել ավելի շատ մարդկանց՝ նոր բանտեր բացելով»,-ասել է փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա