ՀՔԾ-ն քրեական հետապնդում է հարուցել Սարի թաղում լրագրողին ծեծի ենթարկած անձի նկատմամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Դ. Ս.-ի նկատմամբ:
Ըստ աղբյուրի, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Դ. Ս.-ն ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
Այս կերպ՝ Դ. Ս.-ն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան