Անկախությանը նվիրված եզակի ցուցադրություն կլինի ՀՑԹԻ-ում. Դեմոյան
Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում սեպտեմբերի 20-ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ասուլիսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:
«Ցուցադրության ﬔջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Կան բացառիկ նմուշներ, որոնք Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշաններն են: Այցելուները տեսնելու են պատկերագրության եզակի նմուշներ: Ցուցանմուշների ﬔծ մասը բնօրինակներ են»,-ասաց Դեմոյանը:
Նրա խոսքով՝ ցուցանմուշներ են լինելու նաև աշխարհի տարբեր վայրերից` Լոս Անջելեսից, Բոստոնից, Վիեննայից, Դանիայից, ինչպես նաև հայաստանյան թանգարաններից ու տարբեր հաստատություններից. «Առաջին անգամ ենք տեսնելու եզակի դրոշակներ, պաստառներ, որոնց գոյության մասին շատերս պատկերացում չունեինք: Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոﬓեր, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ»:
ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ ցուցադրության միջոցով ցանկանում են ցույց տալ, թե Եղեռնից առաջ հայերի շրջանում ինչ ակնկալիք է եղել, մարդիկ պետականություն ունենալու ինչ սպասում են ունեցել, ինչպես են հայերը տարբեր կրիչների վրա արձանագրել հայկական դրոշակ` եռագույնի տարբեր երանգներով, հայկական զինանշան` տարբեր հորինվածքներով:
Դեմոյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը բաց կլինի ﬕնչև նոյեմբերի 1-ը:
«Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ևս ﬔկ ցուցադրություն է սպասվում, որի բացումը կլինի հոկտեմբերին: Ներկայացնելու եմ իմ հավաքածուն, որը կպատմի 16-19-րդ դարի եվրոպական փորագրանկարներում հայի կերպարի մասին»,-հավելեց նա: