Սեյրան Օհանյանը զորահանդեսի փորձի մասնակիցներին ցուցումներ է տվել
Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող Անկախության 25-ամյակի առթիվ զորահանդեսի փորձի ժամանակ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վերջին ցուցումներն է տվել զորահանդեսի մասնակից զինծառայողներին:
«Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ է գտնվել Երևան քաղաքի հրապարակում և մասնակցել ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Զորահանդես, որը ի մի կբերի հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում անցած ճանապարհը, անկախության ուղին և այն պայքարը, որ հայ ժողովուրդը միասնականորեն կատարել է՝ ձգտելով դեպի ազատ, անկախ Հայաստանի արարման», -հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա բարձրախոսով դիմելով հրապարակում շարքով կանգնած զինծառայողներին, ասաց, որ յուրաքանչյուր զինծառայողից պահանջվում է զորահանդեսի ծրագրի համաձայն բոլոր քայլերի բարձր մակարդակով կատարում և «իհարկե, բարձր հպարտությամբ անցնել Հանրապետության հրապարակում տրիբունայի կողքով»:
«Հանրապետության նախագահը և ժողովուրդը, անկասկած, գնահատական կտա իր զինված ուժերի պատրաստվածության մասին: Դրա համար հորդորում եմ յուրաքանչյուր զինծառայողի, առաջին իսկ պահից սկսած, կատարել շարային կեցվածքի բոլոր պահանջները», -հայտարարեց Օհանյանը:
Այնուհետև զորահանդեսի փորձի մասնակիցները սկսել են փորձը: Զորահանդեսի փորձի ժամանակ հիշել են ու փառաբանել նաև ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին, Քյարամ Սլոյանին, Ալեքսան Առաքելյանին, Սուրեն Մելքոնյանին, Հայկ Թորոսյանին, Ադամ Սահակյանին և մյուսներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին