Սիսիանի քաղաքապետն աղբատար մեքենայի պատճառով գիշերները չի քնում
Սիսիանի թիվ մեկ հրատապ խնդիրը քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը համարում է Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների ճակատագիրն է:
«Ամեն րոպե վտանգի տակ ապրում են մոտ 40 բնակիչներ: Շենքն ամեն րոպե կարող է փլուզվել: Շենքի խնդրի լուծման համար պետք է անհապաղ զբաղվել»,- հոկտեմբերի 2-ին Սիսիանում սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած քննարկման ժամանակբարձրաձայնեց թեկնածուն:
Սիսիանում խնդիրները շատ են, առավել կարևոներից է ճանապարհների անմխիթար վիճակը: Վատ ճանապարհների հետևանքով եղել են դեպքեր, երբ մարդիկ ընկել են ու կոտրվածքներ ստացել: Կին թեկնածուի խոսքով, սա էլ պետք է ընդգրկվի հրատապ ծրագրերի շրջանկում, գոնե տարական մեկ ճանապարհ վերանորոգվի:
«Մեր երեխաները հաճախ Երևան են գնում կարուսել նստելու համար, ո՞ր դարում ենք մենք ապրում, մենք պետք է կաուսելներ ունենանք այստեղ, գոնե նորմալ խաղահրապարակներ, որ կարողանան երեխաները մարզվել, սա առողջությանը վերաբերող հարց է»,-նշեց թեկնածուն:
Սիսիանի գորոծող ավագանու անդամ Ս. Գրիգորյանին չի բավարարում նաև քաղաքաի ճարտարապետական տեսքը: Ասում է՝ միշտ ընդդիմացել է բակային տարածքներից ավտատոնակների համար հողահատկացումները, կանաչը պետք է պահպանվի, սա նաև էկոլոգիայի խնդիր է:
Կին թեկնածուն կարևորում է սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքների աջակցությունը, որոնք հաճախ աղանդավորների կողմից հոգեորսության զոհ են դառնում:
Խնդիրները պետք է լուծվեն, համայնքը զարգանա, առանձնակի կարևորում է զբոսաշրջային ու էներգախնայողության ծրագրերը:
Ս. Գրիգորյանի մրցակիցներից մեկն էլ գորոծող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Քննարկման ժամանակ համայնքապետը նշեց, որ ինքն էլ մտահոգ է Սիսիանի այսօրվա ու վաղվա օրով:
«Որպես գործող քաղաքապետ ինձ համար առաջին հարցը Ֆիզկուլտուրնիկների փողոցի շենքի ճակատագիրն է, ես էլ հրավիրել եմ մասնագետներ, հիմնավորել են այդ շենքի վթարայնության կարգը»,-ասաց Հակոբջանյանը, ավելացնելով, որ անհրաժեշտ քննարկումներ եղել են, սակայն հարցի լուծման համար մոտ 1 մլն դոլարից ավելի գումար է պետք:
Ինչ վերաբերում է խաղահրապաակներին, համայնքապետը նշեց, որ ավագանու գրեթե բոլոր նիսերին հարցը եղել է օրակարգում. «Հարցն այն է, որ մենք ազատ խաղահրապարակներ չունենք, մինչ իմ ղեկավարության տարիները, դրանք մասնավորեցվել են»:
Գործող քաղաքապետին ավագանու անդամ, համայնքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը կոնկրետ հասցեներ է նշում, որտեղ կարելի է խաղահրապարակներ հիմնել:
Հակոբջանյանն ասում է, լավ ժառանգություն չի ստացել.
«Ուզում եմ բարձրաձայնել, թե ինչ եմ ստացել՝ մեկ կնիք, մեկ օգտագոծված աղբատար մեքենա, վարձակալվող քաղաքապետարանի շենք, վաճառված կոմունալ տնտեսություն»:
Համայնքին խոստացել են մեկ աղբատար մեքենա տրամադրել.
«Անկեղծ ասած ես գիշերները չեմ քնում, մտածում եմ, աստված մի արասցե, եթե աղբատար մեքենան փչացավ, մենք ի՞նչ պետք է անենք»:
Նշենք, որ Սիսիանում համայանքապետի ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 2-ին: Այս պահին գրանցված չորս թեկնածու կա: Հակոբջանյանինց ու Գրիգորյանից բացի համայնքապետ դառնալու հայտ են ներկայացրել նաև Սիսիանի քաղաքապետարանի հաշվապահը՝ Ալբերտ Հայրապետյանը և անկուսակցական Արթուր Սարգսյանը:
Քննարկումը վարողի խոսքով, նրանք ևս հրավիրված են եղել մասնակցելու, սակայն չեն ներկայացել:
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանում կին թեկնածուն առաջադրվեց
- Հայտնի է Սիսիանի քաղաքապետի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն