Սփիլբերգն ու Վայնշտեյնը վիճել են և նկարահանում են երկու ֆիլմ նույն Հռոմի պապի մասին
Դերասան Ռոբերտ դե Նիրոն խաղալու է Հռոմի Պիոս 9-րդ պապի դերը: Ֆիլմի պրոդյուսերն է Հարվի Վայնշտեյնը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով NME-ին: Դե Նիրոյի մրցակիցն է լինելու Մարկ Ռայլենսը, ով խաղալու է Պիոս 9-րդի դերը Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում:
Նախապես Սփիլբերգն ու Վայնշտեյնը պետք է միասին աշխատեին նախագծի վրա: Բայց ապրիլին նրանք վիճել են, և Վայնշտեյնը հատարարել է ֆիլմի իր տարբերակը նկարահանելու մասին: Նա որպես ռեժիսոր հրավիրել է Բալտազար Կորմակուրին:
Ֆիլմեր հիմքում լինելու է այն պատմությունը, թե ինչպես 1857 թ. իտալական Բոլոնիայում վեցամյա Էդգարդո Մորտարային ոստիկանները բռնի խլել են հրեա ծնողներից: Տղային դաստիարակել են որպես կաթոլիկ: Հռոմի պապը թույլ չի տվել նրան վերադառնալ տուն, ու Մորտարան դարձել է հոգևորական:
Կորմակուրը մտադիր է սկսել նկարահանումներն արդեն հաջորդ տարվա հունվարից, Սփիլբերգը՝ մի քիչ ավելի ուշ: ԶԼՄ-ների տվյալներով, դե Նիրոյի մասնակցությամբ սյուժեն կառուցված է լինելու գողացված երեխայի շուրջ, Ռայլենսի՝ գլխավոր հերոսի հասուն տարիների շուրջ: