Վահրամ Բաղդասարյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
«Ես չգիտեմ՝ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից չեմ նկատում, որ բան է փոխվում: Նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, իսկ մնացածը թողնենք ապագային», - այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին:
Նշենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից:
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանն այն ինքնուրույն և կայացած անձնավորությունն է, որը քաղաքական դաշտում չպետք է թույլտվություն վերցնի. «Եթե թույլտվությունով պետք է որևէ մեկը գա քաղաքական դաշտ, ավելի լավ է չգա»:
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ի համար Գագիկ Ծառուկյանը դեռևս չարի՞ք է, թե՞ ոչ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, նման գնահատականներ պետք չի հնչեցնել: Եթե մի մարդ քաղաքականությունով չի զբաղվում, ես չեմ ցանկանում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես գործարար՝ ես իմ գնահատականները տվել եմ: Որպես բարերարի և գործարարի՝ պարոն Ծառուկյանի մասին ես հնչեցրել եմ իմ գնահատականը, և ՀՀԿ-ն էլ է իր գնահատականը հնչեցրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից. Միքայել Մելքումյան
- «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան