
Կադրային փոփոխություններ կառավարության աշխատակազմում
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Կառավարությունում սա միակ ազատումը չէ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գագիկ Խաչատրյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Աշխատանքից ազատվել է նաև Արամ Անանյանը. նա վարչապետի խորհրդական էր: Տիգրան Կարապետյանն ազատվել վարչապետի օգնականի պաշտոնից։
Վարչապետի որոշմամբ, Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է գլխավոր խորհրդական։