Տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի բացման արարողությունը
Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Մասիսի բնակիչներին` իրենց քաղաքում նոր մարզադպրոց ունենալու կապակցությամբ և ասել, որ նորակառույց մարզադպրոցի առկայությունը հնարավություն կտա ավելի մեծ թվով երեխաների և պատանիների մարզվել իրենց սիրած մարզաձևերով:
«Օրեր առաջ բոլորս մեծ ցնծությամբ դիմավորեցինք մեր նորընծա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Նույն ուրախությունն էլ ապրել ենք, երբ օլիմպիական չեմպիոն է դարձել Արմեն Նազարյանը, որի անունը կրելու է այս մարզադպրոցը: Թող մարզադպրոցի սաների համար օրինակ ծառայեն մեր չեմպիոնները: Սակայն նրանք պետք է հիշեն, որ նրանց նմանվելու համար անհրաժեշտ է լավ մարզվել և լսել մարզիչների բոլոր խորհուրդները»,- ասել է Ղազարյանը:
Հավելենք, որ մարզադպրոցում գործելու են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի խմբակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա