Եվգենի Պլյուշչենկո. «Որոշում կկայացնեմ Օլիմպիական խաղերից առաջ»
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է, որ այս տարի ևս մրցելույթներ չի ունենա, քանզի նպատակահարմար չի համարում շտապեցնել մեկնարկը: Տեղեկացնում է «Rsport»-ը:
«Այս մրցաշրջանում չեմ մարզվի և մրցելույթներ չեմ ունենա: Որոշում եմ կայացրել չշտապել մեկնարկի հարցում, քանի որ նպատակահարմար չեմ համարում ու գտնում եմ, որ դա ճիշտ չի լինի: Եթե հաջորդ մրցաշրջանում որոշեմ սահել, ապա բուժզննում կանցնեմ, բայց դա հետագայի հարց է: Օլիմպիական խաղերից առաջ որոշում կկայացնեմ: Հիմա միայն ցուցադրական ելույթներ եմ ունենում: Փառք Աստծո, առողջական վիճակս լավ է և ինձ ոչինչ չի անհանգստացնում»,- ասել է Պյլուշչենկոն:
Հիշեցնենք, որ գեղասահորդը վերջին անգամ մրցումների է մասնակցել 2014 թ. փետրվարին: Սոչիի Օլիմպիական խաղերում այդ ժամանակ նա թիմային մրցաշարում դարձել է ոսկե մեդալակիր, սակայն անհատական մենասահքից հրաժարվել է` մեջքի հատվածում ունեցած ցավերի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա