Պեղվել է բացառիկ գտածո՝ երրորդ հազարամյակով թվագրվող շան արձանիկ
Այս տարի դաշտային հետազոտական աշխատանքները սկսել ենք հունիս ամսից և ամբողջ պեղաշրջանը կավարտվի հոկտեմբերի վերջին,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Ըստ նրա խոսքի՝ կատարած աշխատանքների նախնական արդյունքները դրական են,ընդհանուր առմամբ այս տարի 20 ծրագիր են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում:
«Ամենատպավորիչ արդյունքները ստացել ենք Գեղարոտի պեղումների ընթացքում, որտեղ աշխատել է հայ-ամերիկյան արշավախումբ: Այնտեղ հայտաբերվել են Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կեսի կառույցներ, որոնք գերեզմանոցի մաս են կազմել և ծիսական նշանակություն են ունեցել»,-նշեց նա:
Այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են արվել նաև «Սոլակ-1» հնավայրում, ուսումնասիրվում է Վանի թագավորության շրջանի ﬕ ամրոց-դղյակ, որը արքայական կառույցներին բնորոշ հատակագծով է, բայց ոչ արքայական արհեստանոցներում պատրաստված նյութերով հնավայր է:
Ասուլիսին ներկա ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ 15 օր առաջ ավարտվել են Արամուսի հնավայրի պեղումները, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ կրկին գործ ունեն ուրարտական քաղաքակրթության հետքերի հետ. «Հայտաբերվել են ինչպես պալական մշակույթին բնորոշ խեցեղենի մնացորդներ, այնպես էլ տեղական բնույթի լայն սպառման առարկաների մնացորդներ: Պեղուﬓերի արդյունքում բացվել է կարասային սենյակ, որն ունի շատ հետաքրքիր շերտագրական ﬕջավայր: Ուշ ուրարտական ժամանակաշրջանում, այդ սենյակը ձևափոխվել է և աքեﬔնյան ժամանակաշրջանում այն գոյատևել է ու իր շարունակությունն է ունեցել»:
Մարգահովիտի պեղումներին անդրադարձավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը. «Այդ տարածքը էապես կապված է ﬔտաղագործության հետ: Այնտեղ բրոնզեդարյան Հայաստանի մետաղագործությամբ զբաղվող վարպետներ են ապրել: Ի դեպ՝ հայտնաբերվել է բացառիկ գտածո` շան արձանիկ, որը թվագրվում է երրորդ հազարամյակով»:
Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հավելեց, որ պետք է պեղումնները հուշարձանները զբոսաշրջիկների այցելության վայրեր դարձնել և ներառել տուրիստական փաթեթներում:
Հարակից հրապարակումներ`
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտանբերվել է 281 դամբարան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում