Առողջապահության նախարարին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից: Գաղտնիք չէ, որ նա երբևէ չի վայելել բուժաշխատողների համակրանքը, ովքեր նախարարին ի սկզբանե դիտարկում էին որպես թույլ, բայց ամբիցիոզ երիտասարդի, որը միայն դեկորատիվ դերակատարություն ունի Հայաստանի առողջապահության համակարգում:
Օրերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած բժշկական բոմոնդի միջոցառմանը նա հերթական անգամ հրապարակային անուշադրության մատնվեց` ողջ ցերեկույթի ընթացքում որպես կառավարական զարդանախշ նստած մնալով դահլիճում: Ներկաներն ասում են նաև, թե Արմեն Մուրադյանին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել:
Առողջապահության ոլորտի աշխատակիցները հույսեր են տածում, որ «կառավարության նոր կազմում անչափ կարևոր այս կառույցի ղեկավար կնշանակվի մեկը, ով կկարողանա համակարգի առողջացմանը միտված լուրջ և արմատական բարեփոխումներ իրականացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա