«Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը». Հասմիկ Պողոսյան
«Նորմալ եմ վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:
«Վարչապետ է, հարցեր կտա, նկատողություն կանի, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք խառնվել իրար: Գիտեք ինչ կա, ցանկացած տեղ, երբ մարդ նոր աշխատանքի է գալիս, սկսում է իր մոտեցումներով: Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը: Սա է իմ դիրքորոշումը»,-նշեց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, արդյո՞ք իրեն տեսնում է կառավարության նոր կազմում, մշակույթի նախարարի պաշտոնակատարը խնդրեց իրեն մի քիչ էլ մշակույթի վերաբերյալ հարցեր ուղղել:
Հարակից հրապարակումներ`
- «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք». Կարեն Կարապետյան
- Նորանշանակ վարչապետի առաջին հանձնարարականները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին