Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ ճակատագիր կունենա ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո՝ հաշվի առնելով, որ կուսակցության անունը կապվում է նախկին վարչապետի հետ, պատգամավորը պատասխանեց. «ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և եթե ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է մեր քաղաքական ուժի կայացման մեջ, դա որևէ մեկը ԲՀԿ-ից չի խլել: Մենք որևէ խնդիր չունենք, մենք պահպանել ենք մեր տարածքային կառույցները, մեր պատգամավորներն իրենց տեղերում են: Բոլոր նրանք, ովքեր լքել են կուսակցությունը, հաջողություն ենք մաղթում իրենց»:
Լրագրողների դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում, որ Գագիկ Ծառուկյանը «ժամանակավորապես» է հեռացել քաղաքականությունից, Մ.Մելքումյանը պարզաբանեց, որ Ծառուկյանն է որոշում կայացրել հեռանալու, հետագայում էլ ինքն է որոշելու. «Ինքը որոշում է կայացրել հեռանալ քաղաքականությունից: Հետագայում ինքը կորոշի, թե ինչ կանի: Ոնց կորոշի, իր քայլերն էլ կանի»:
Հարցին, թե եթե պատգամավորը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել, այդ դեպքում երբ է պատրաստվում վերադառնալ, Միքայել Մելքումյանը նշեց. «Մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ: Հարցը պետք է ուղղեք իրեն: Ավելին՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել և ԲՀԿ-ն կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ինքը կորոշի: Երբ ասում եմ ժամանակավոր, ապա ասյ կյանքում ամեն ինչ ժամանակավոր է: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին