Մշակույթ 11:40 16/09/2016 Հայաստան

«Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ»

Ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ… Այս բոլորը մեկ մարդու մասին է՝ Արտաշես Քալանթարյան:

Այսօր Արտաշես Քալանթարյանի ծննդյան օրն է…85 տարեկան: 

«Այս օրը մենք պարտադիր նշում էինք տանն իր ընկերների ներկայությամբ: Մոտ 20 հոգու կարողանում էինք տեղավորել: Նշում էինք երգով, պարով, արտասանելով»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշեց Արտաշես Քալանթարյանի կինը՝ Ջուլիետա Քալանթարյանը:

Իսկ այսօր  նրա ծննդյան օրը նշվելու է բեմադրության պրեմիերայով. Պատանի հանդիսատեսի թատրոնում  կայանալու է  առաջնախաղ. բեմ է բարձրանալու Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը: Բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

Տիկին Ջուլիետան այսպես է ներկայացնում իր ամուսնուն. «Հրաշալի մարդ, հրաշալի ամուսին, հրաշալի հայր և պապ: Տեսավ իր յոթ թոռներին:



Նա իր կյանքի վերջին քսան տարին ամեն տարի գնում էր առողջարան՝ սրտի համար: Գնում էինք, մեկ շաբաթ  չէր անցնում, ասում էր՝ առանց երեխաների չեմ դիմում, տուն էր վարձում ու կանչում երեխաներին:

Մեր առաջին թոռնիկին՝ Լիլիթիս, չգիտեմ  ինչ ձևով էր նայում: Մի տարի եղավ, որ նրա գործերը միաժամանակ բեմադրեցին և Կրակովում, և Ռոստովում: Թոռնիկս երեք տարեկան էր, նրան էլ տարանք մեր հետ, ասում էր՝ առանց իմ Լիլիթի չեմ գնա»:



Խոսելով Ա. Քալանթարյանի թողած  գրական ժառանգության մասին՝ Ջ. Քալանթարյանն ասաց, որ պիեսներն իրենց արդիականությունը երբեք չեն կորցրել ու չեն կորցնի, բեմադրվել են և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

««Իսկ դո՞ւք որտեղ էիք» վերջին  գրքի հիման վրա մի ռեժիսոր ցանկացավ սերիալ նկարահանել, հոյակապ սերիալի նյութ է, սակայն  մշակույթի նախարարությունը չօգնեց, ոչ էլ գտավ մեկին, ով կաջակցեր»,- ասաց տիկին Ջուլիետան:

Նա հիշեց, որ Ա.Քալանթարյանի  «Մարաթոն» (1969) վեպը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ որոշ մարդիկ իրենց էին տեսնում այդ կերպարներում, իհարկե, բացասական:

«Ինձ ու շատերին դուր է գալիս «Հանրապետության օրինակելի քաղաքացին» գործը: Գրքում դեպքերը, գործողությունները տեղի են ունենում արտասահմանում, քանի որ այլ կերպ այդ գործը չէր  տպվի»,- ասաց Ջ. Քալանթարյանը: 

Նրա խոսքով, Արտաշես Քալանթարյանն իր ժուռնալիստական կարիերան սկսել է ֆելիետոնից:

«Գրում էր ֆելիետոններ, նկարներով, ամեն տեղեկատվություն ճշտված: Եղել են դեպքեր, որ իր վրա ատրճանակ են պահել, որովհետև գրում էր գործարանի դիրեկտորի, ինժեների մասին: Դրանք էլ անպայման քաղկոմում, կենտկոմում ծանոթներ էին ունենում: Փոխանակ ֆելիետոնի հերոսի հարցերը քննեին, Արտաշեսին էին հարցաքննում, թե ինչու է նրան ընտրել, ով է այդ տեղեկությունը տվել, ինչի հիման վրա ես գրել»,- նշեց տիկին Ջուլիետան՝ հավելելով, որ  Արտաշեսը  ֆելիետոնիստ լինելով՝ շատ է տուժել իր կյանքում:

«Նույնիսկ նրան աշխատանքի վերցնելու հարց է եղել, կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչն ասել է՝ վախենում եմ նրան վերցնել, որովհետև ճիշտ խոսող, երեսին ամեն ինչ ասող մարդ է»,- ասաց Արտաշես Քալանթարյանի կինը:

Ջուլիետա Քալանթարյանի հուշերից

Նրա խոսքով, Արտաշեսն իր բնույթով այնպիսի մարդ էր, որ երբևէ մեջտեղ չէր ընկնում, չէր ցուցադրում իրեն, իր համար աշխատում էր՝ հասկացողը հասկանում է, գնահատողը գնահատում:

«Ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ հիմա կառավարության կողմից երբևէ ուշադրության չի արժանացել: Շատ գրողների ամյակերի առիթվ հաղորդումներ են պատրաստում, խոսում, շնորհավորում: Արտաշեսի մասին ոչ մի խոսք: Գուցե նրանից է, որ մենք էլ չենք դիմում ինչ-որ մեկին: Մենք գտնում են, որ պետք չէ գնալ ու ինչ-ոչ մարդկանց բաներ խնդրել»,- իր խոսքը եզրափակեց  Ջուլիետա Քալանթարյանը:



Ա. Քալանթարյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։

Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։  Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:

Ա. Քալանթարյանը մահացել է1991 թ. Երևանում:


«Արտաշես Քալանթարյանի վերջին հրատարակված ստեղծագործությունը «Իսկ դո՞ւք որտեղ էիք» վեպն է: Այն ինչ–որ չափով ինքնակենսագրական է, հերո­սը ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտած և հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկի թերթում աշխատանքի նշանակված Զավեն Շարաֆյանն է: «Իսկ դո՞ւք որտեղ էիք» հարցը որպես լեյտմոտիվ հնչում է ամբողջ վեպի ժամանակ: Ի՞նչ անել, աչքերը փակել անօրինությունների, «խոշոր չափերի հաս­նող հասկանալի ու անհասկանալի հանցագործությունների դեմ», գլուխը թաքցնել ավազի մե՞ջ, ալիբի՝ այլուրեքությո՞ւն ապահովել... որ երբ մի օր կանգնես ահեղ դատաստանի առջև, երբ մի օր պատասխան պահանջեն ու հարցնեն՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», հանգիստ խղճով ներկայացնես ալիբիդ ու ասես. «Ես նրանց հետ չեմ եղել, հանցանք չեմ գործել, ահա՝ ալիբի ունեմ...»:

Թե՛ ստեղծագործական, և թե՛ ամբողջ կյանքով՝ Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ: Ու եթե ահեղ դատաստանի օրը իսկա­պես հարցնեն, թե՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», ամենայն վստահությամբ կարող է ասել. «Այնտեղ ենք եղել... տեղում ենք եղել, դեպքի վայրում: Եվ մեր ձեռքից եկածի չափով, մեր ուժերի ու հնարավորությունների չափով ամեն ինչ արել ենք, որպեսզի պակասի հանցագործությունների թիվը, պակասի չափը... Որպես­զի չարիք գործողները հանգիստ ու ապահով չզգան իրենց ու նրանց չօրորի անպատժելիության գաղափարը»:
Այս սկզբունքին համաձայն է ապրել ու ստեղծագործել Արտաշես Քալանթարյանը, այս սկզբունքներն է պատգամել իր ստեղծագործությունների միջոցով շա­րունակում է պատգամել իր ընթերցողին»,- գրել է Արտաշես Քալանթարյանի որդին՝ Ալեքսանդր Քալանթարյանը:

Լուսանկարները՝ Artashes Kalantarian ֆեյսբուքյան էջից: 

Տեսանյութերը՝ kalantarian.org կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}