Հարավային Օսեթիան երկարացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու արգելքի ժամկետը
Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ երկարացնում է Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու արգելքը մինչև սեպտեմբերի 22-ը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ արգելքը, անկախության տոնի միջոցառումների անվտանգությունից ելնելով, կգործի մինչև սեպտեմբերի 19-ը:
«Հարավային Օսեթիայի Պետական անվտանգության կոմիտեն տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, տոնական միջոցառումների ընթացքում սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիների՝ Վրաստանի հետ սահմանի հատումը», -նշվել է հաղորդագրության մեջ: