Միքայել Մելքումյանը կարևոր իրադարձություն է համարում ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնությունը
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկը համարում է ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը:
Ինչպես այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը, հատկապես կարևորում է այն համգամանքը, որ իշխանությունները վերջապես համաձայնել են ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին:
«Իhարկե այստեղ կան նաև մտահոգություններ, որոնք կապված են ցուցակների հրապարակման հետ: Օրինակ, եթե բոլոր 2000 ընտրատեղամասերից բողոքներ լինեն ընտրակեղծարարության վերաբերյալ, հարուցվեն քրեական գործեր, դատական գործընթացը կարող է շատ երկար տևել՝ հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակը: Դրա համար մենք պետք է գտնենք ուղիներ, որպեսզի նման դեպքերում արագացված դատական գործընթացներ լինեն, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում ավարտվել հարուցված քրեական գործերի քննությունը»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև նոր վարչապետի գործունեությանը և հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը տնտեսության վիճակի բարելավման համար պետք է ձեռնարկի մի շարք քայլեր: Պատգամավորն ընդգծեց, որ մոնոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարի հետ մեկտեղ նորանշանակ վարչապետը պետք է կարողանա նաև բարեփոխումներ անել դատաիրավական համակարգում:
«Եթե նոր վարչապետը դատաիրավական համակարգի, այդ թվում՝ արդարության վերականգնման հետ կապված չունենա վետո դնելու իրավունք, ունենալու ենք բարդություններ: Ես համամիտ եմ այն գնահատականին, որ տնտեսության վիճակը ծայահեղ ծանր է, բայց դրա մասին ինչքան ժամանակ է ասում ենք, բարի լիներ քաղաքական մեծամասնությունը՝ դրա մասին ասեր: Այո, տնտեսության վիճակը նոր չէ, որ ծանր է, այն ծանր է արդեն երկու-երեք տարի: Եվ այն հայտարարությունը, որ անում էր կառավարությունը՝ ոչ ստանդարտ լուծումների մասին, դա մենակ հայտարարելով չէ: Քաղաքական կամքի իրացման համար թույլտվություն է պետք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին