Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողները հավելավճար կստանան
Կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ մրցույթը վերաբերում է վերջին 5 տարիների ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած գիտնականներին: Այս տարի արձանագրվել է ակտիվ մասնակցություն:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընտրության համար հաշվի են առնվել 10 տարբեր չափանիշներ` գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թիվը, հղումների քանակը, ունեցած ասպիրանտերի թիվը, շահած դրամաշնորհների քանակը և այլն: Գիտպեկտոմի նախագահը տեղեկացրել է նաև, որ հայտեր են ընդունվել 6 բնագավառի ուղղությամբ, որի արդյունքում ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել բնագիտական ոլորտում:
Մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 100 գիտաշխատողներին 1 տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի մայիսի 30-ի դրությամբ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ և հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանում: Մրցույթի շրջանակներում կատարվող աշխատանքները կազմակերպում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտական հարցերի համակարգումը` մասնագիտական փորձագիտական խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները