Զայցև. «Օլիմպիական խաղերի ժամանակ շամանների օգնությանը չեմ դիմել»
Ռուսաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զայցևը հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական պատվիրակության մեջ շամանների չի ընդգրկել: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Օլիմպիական խաղերի ժամանակ շամանների օգնությանը չեմ դիմել: Ընդհանրապես չեմ հասկանում նման հասկացություն, այն էլ սպորտում: Ռիո են մեկնել 6 մասնագետ, այդ թվում` ես: Պատվիրակության կազմում մերսողներ և բժիշկներ չեն եղել, քանի որ առաջին հերթին Ռիոյում կային որակավորված բազմաթիվ մասնագետներ, բացի այդ էլ ինձ հարկավոր էին մարզիչներ, ովքեր պատասխանատու են մարզիկների համար»,- ասել է Զայցևը:
Հիշեցնենք, որ ջրացատկորդ, Օլիմպիական կրկնակի չեմպիոն Դմիտրի Սաուտինը հայտարարել էր, որ գլխավոր մարզիչը թիմում շաման է պահում, ով բուժում է կախարդված ջրով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա