ԿԳ նախարարը կարևորել է ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը
«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր» հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման ու նախակրթարանների զարգացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականացվում:
Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել:
«Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ»,-նշել է Ռիկուս Ջասոմետին:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակության ու հիմնադրամի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա:
«Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարևորել է ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները