Ալլեգրի. «Ինտերի» հետ խաղը դեպի Սկուդետտո տանող ճանապարհի առաջին աստիճանն է»
Իտալական «A» սերիայի 4-րդ տուրում «Ինտերի» ու «Յուվենթուսի» հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 18-ին, դեպի Սկուդետտո տանող ճանապարհի առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին։
«Վաղը մեզ հիանալի խաղ է սպասվում։ Դա դերբի է, դեպի Սկուդետտո տանող ճանապարհի առաջին աստիճանը։ Ոմանք կարող են զարմանալ, քանզի ընդամենը 3 տուր է խաղացվել, սակայն ես ձեզ ասում եմ, որ սա, իրոք, այդ ճանապարհի առաջին աստիճանն է։ Մրցաշրջանի ընթացքում կա 3-4 խաղ, որոնք առաջնության վերջնամասում կարող են նշանակություն ունենալ։ «Ինտերի» հետ խաղը դրանցից մեկն է»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա