Արցախի գինու փառատոնին մասնակցել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական և արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա:
Նշենք, որ փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանն է: Տնտային տնտեսություններն ու արտադրողները ներկայացնում են իրենց պատրաստած գինին ու գյուղացիական այլ արտադրանքներ: