Բելգիայում օրենքն ընդունելուց հետո առաջին անգամ երեխային էֆթանազիայի են ենթարկել
Բելգիացի բժիշկները էֆթանազիայի են ենթարկել անբուժելի հիվանդությամբ տառապող երեխայի: Սա առաջին դեպքն է 2014-ին էֆթանազիան թույլատրող օրենքն ընդունելուց ի վեր: Երեխայի տարիքի ու հիվանդության վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, մեծահասակների համար էֆթանազիան Բելգիան օրինականացրել է 2002 թվականին: Այժմ այն միակ երկիրն է, որտեղ թույլատրվում է անբուժելի հիվանդություն ունեցողների կյանքի ընդհատում՝ ցանկացած տարիքում: Հարևան Հոլանդիայում էֆթանազիա կարելի է կիրառել 12 տարեկանից բարձր երեխաների նկատմամբ:
Աղբյուրը նշում է, որ 2015-ի հունիսին հայտնի դարձավ, որ 24-ամյա կինը պայքարի միջոցով հասել է էֆթանազիայի իրավունքի կիրառմանը: Կինը մի քանի տարի շարունակ տառապում էր դեպրեսիայով: Չնայած նա անբուժելի հիվանդ չէր, սակայն թույլատրեցին: