Դիեգո Սիմեոնեն ու «Ատլետիկոն» պայմանավորվել են պայմանագրի կրճատման վերաբերյալ
Արգենտինացի մասնագետը 2018 թ. կարող է հեռանալ մադրիդյան «Ատլետիկոյից»։
«Պայմանագրի ժամկետի կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը հավաստի է։ Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ, և մենք թիմի համար լավագույն որոշումը կայացրեցինք։ Այն լիովին բխում է թիմի հետաքրքրություններից։ Մենք լուծեցինք իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո չենք կարող երկարաձգել այն։
Իմ ապագայի վերաբերյալ լուրերի՞ մասին։ Դրանք ինձ չեն անհանգստացնում։ Եթե այստեղ եմ, ապա այն պատճառով, որ այդպես եմ ուզում։ Ամեն ինչ կարգին է, ես երջանիկ եմ այստեղ, հետևում եմ իմ զգացումներին ու սրտին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Հիշեցնենք, որ 2015 թ. մարտին արգենտինացին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2019-2020 թթ. մրցաշրջանի ավարտը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա