Զիդան. «Ռոնալդուն ու Բեյլը չեն մասնակցի «Էսպանյոլի» հետ խաղին»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էսպանյոլի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու Գարետ Բեյլը բաց կթողնեն այդ հանդիպումը։
«Պետք է խաղանք շատ լավ մրցակցի հետ։ Պատրաստ ենք։ Մեզ հետ չի լինի Ռոնալդուն. Նրա կոկորդն է ցավում, ուստի ստիպված էր մնալ Մադրիդում։ Բեյլն անցած խաղում ուժեղ հարված է ստացել ազդրին և այս խաղին չի մասնակցի։
Ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ, և դա լավ է։ Բայց երեք օրը մեկ խաղ ունենք, մրցակիցները շատ են, և մենք չենք կարող ռիսկի ենթարկել նման կարևոր խաղացողների առողջությունը։ Ուզում եմ, որ Բեյլը 150 տոկոսով պատրաստ լինի չորեքշաբթի կայանալիք խաղին, իսկ եթե հանկարծ նոր հարված ստանա նույն ազդրին, կկորցնի 10 օր»,- Զիդանի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Առողջական խնդիրների պատճառով հանդիպումը բաց կթողնեն նաև Կեյլոր Նավասն ու Ֆաբիու Կոենտրաուն։ Շարք են վերադարձել Մարկո Ասենսիոն ու Իսկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա