Միրզայի մայրը պահանջում է հետաքննություն սկսել Վինուսի դեմ
Նասիմա Միրզան ձգտում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը պոկել իր դստեր համար։ Թենիսիստուհու մայրը դիմել է Հնդկաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահին և ITF-ի փոխնախագահ Անիլու Կխանին՝ Վինուս Ուիլյամսի դեմ հետաքննություն սկսելու խնդրանքով՝ կապված հաքերների կողմից հրապարակված տեղեկատվության հետ։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Հնդկաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչները հաստատել են, որ նման խնդրանք ստացել են, սակայն նաև նշել են, որ հետաքննություն պահանջելու հարցում չեն շտապում, քանի դեռ իրավիճակի բոլոր մանրամասները հայտնի չեն դարձել։
Ավելացնենք, որ օլիմպիական խաղերի թենիսի զուգախաղերում Սանյա Միրզան ու Ռոհանի Բոպաննոն զիջել են Վինուս Ուիլյամս-Ռաջիվա Ռամա զույգին և մնացել առանց մեդալի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա