Սամուել Էտո’Օ. «Եթե մրցույթն արդարացի լիներ, Խավին 5-6 անգամ կնվաճեր «Ոսկե գնդակը»
Կամերունցին հանդես է եկել «Բարսելոնում» իր նախկին թիմակից Խավիի պաշտպանության դիրքերից։
«Եթե ֆուտբոլիստը նույնիսկ 4-5 «Ոսկե գնդակ» ունի, չի կարող հայտարարել, որ լավագույնն է։ Եթե մրցույթն արդարացի լիներ, Խավին 5-6 անգամ կնվաճեր «Ոսկե գնդակը»։ Նա արժանի է «Ոսկե գնդակի»։
Խավին ասել է, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն, և այդ համեմատությունը հարգանքի պակաս չի ենթադրում։ Խավին Խավին է։ Անձամբ ես Մեսսիի կողմից եմ, քանզի տեսել եմ, թե ինչի է ընդունակ։ Ամենևին նկատի չունեմ, որ Քրիշտիանուն պատմություն չի կերտում։ Բայց ես միշտ իմ ձայնը տալիս եմ Մեսսիին, որովհետև ավելի մոտ եմ եղել նրան»,- Էտօ’Օ-ի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա