Վլադիմիր Պուտին. «Հաքերների գործողությունները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունում հաքերների գործողությունները, բայց նաև կարծում է, որ բացահայտված տվյալները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը։ Այս թեման նա շոշափել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում։
«Մենք չենք ընդունում այն, ինչ անում են հաքերները, բայց այն, ինչ նրանք կատարեցին, չի կարող հետաքրքիր չլինել միջազգային հանրության, առաջին հերթին՝ մարզական հանրության համար։ Շատ հարցեր են առաջանում,- Պուտինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Կարծես թե առողջ մարզիկները լեգալ կերպով ընդունում են այնպիսի դեղորայք, որն արգելված է մյուսների համար, իսկ մարդիկ, ովքեր ակնհայտորեն տառապում են ծանր հիվանդություններից, ծանր հաշմանդամությունից, նույնիսկ ինչ-որ դեղամիջոցի օգտագործման կասկածով զրկվում են Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից։ Դա ընդհանրապես չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»։
Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականին՝ ողջ կազմով, արգելվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության որոշմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա