Քլինթոնը առաջ է անցել Թրամփից
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականության վարկանիշով առաջ է անցել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից չորս տոկոսով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին են վկայում «Րոյթերս» լրատվական գործակալության հետ համատեղ «Ipsos» սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները:
Ըստ արդյունքների`ընտրությունների գնալ պատրաստվող հարցվածների 42 տոկոսը պատաստ է իր ձայնը տալ Քլինթոնին, իսկ 38 տոկոսը`Թրամփին:
Սոցհարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-15-ը երկրի բոլոր նահանգներում: Հարցմանը մասնակցել է 1579 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան