Արփինե Դալալյանը` չեմպիոն, Վարազդատ Լալայանը` փոխչեմպիոն
Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի մինչև 15 ու մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցումային վերջին օրը մինչև 17 տարեկան աղջիկների +69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը երկամարտի 213 կգ (89+124) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Նույն տարիքային խմբի +94 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտի 335 կգ (255+180) արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա