Լուսավորության պատճառով Ռուսաստան-Ղազախստան հանդիպումը հետաձգվել է
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի Ռուսաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա վաղը: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
Սկզբում պլանավորված էր, որ զուգախաղերի դիմակայությունը, որում պետք է հանդիպեին Կոնստանտին Կրավչուկ-Անդրեյ Ռուբլյով և Անդրեյ Գոլուբև-Ալեքսանդր Նեդովեսով զույգերը, տեղի ունենար այսօր: Բայց շաբաթօրյա հանդիպումները երկար են տևել, իսկ կորտերում լուսավորություն չլինելու պատճառով նման որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ հանդիպումները տեղի կունենան Մոսկվայում` Խուան Անտոնիո Սամարանչի անվան ազգային թենիսի կորտերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա