
Կարապետյանի նշանակումը հույս է արթնացրել Հայաստանից հեռացած գործարարների մոտ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Կարեն Կարապետյանի նշանակումը հույս է արթնացրել Հայաստանից հեռացած նախկին պաշտոնյաների, գործարարների մոտ: Նրանցից ոմանք մտմտում են Հայաստանում ինչ-որ բան ձեռնարկել: Սա նախագահի հայտարարած ողջ հայության ներուժն օգտագործելու ծրագրի շրջանակներում է:
Թերթի տեղեկություններով` Հայաստանում ներդրումներ անելու մտադրություն ունի նաև ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը` Արաբկիրցի Զորիկը: Նա մտադիր է նախ Երևանում, ապա մարզերում ստեղծել շուկաներ, որտեղ անվարձահատույց տարածքներ կտրամադրեն
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: