Հրապարակի «Կոնվերս բանկ»-ի տարածքում հյուրանոց կկառուցվի. «Հրապարակ»
Վարչապետի խորհրդական, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, վաճառում է Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը, որի կողաշենքում այժմ տեղակայված են «Կոնվերս բանկը» և այլ ընկերություններ: Նրանց արդեն հայտնել են, որ ազատեն տարածքը, քանի որ շենքը վաճառվում է, գնորդը չափագրումներ է անելու: Այս շենքը Սարգսյանը գնել էր մոտ 7 տարի առաջ:
«Ասում են, թե միայն նկուղին 5-6 միլիոն դոլար է տվել։ Արհմիություններին հատկացվեց «Էրեբունի» հյուրանոցի դիմացի շենքը, և տեղեկություններ կային, որ Սարգսյանն այս շենքը հյուրանոց է դարձնելու: Նա նշել է, որ Ջերմուկի հյուրանոցի բացումից հետո կանցնի այս հյուրանոցի շինարարությանը, քանի որ 2-ը միաժամանակ սարքելը դժվար է: 2015-ին Ջերմուկում մեծ շուքով բացվեց «Ջերմուկ Հայաթ» համալիրը, իսկ մեկուկես տարի անց երկրորդ հյուրանոցի շենքը վաճառում է»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա