«Կիևոյի» հարձակվողը փրկել է երիտասարդ մի կնոջ
Իտալական «Կիևոյի» հարձակվող Ռիկարդո Մեջորինին ավազակային հարձակումից փրկել է մի կնոջ: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Ֆուտբոլիստն արթնացել է բղավոցի ձայնից և հասկացել է, որ Վերոնայում գտնվող իր տան առաջ կնոջ են ծեծում: 31-ամյա ֆուտբոլիստը դուրս է վազել և ավազակին բռնել է, մինչ ոստիկանության ժամանելը:
«Խոստովանում եմ, երբեք 200 մետր տարածությունը գիշերով չեմ անցել, այն էլ ժամը 3-ին: Քնած էի, երբ ձայներ լսեցի: Փողոցային աղմուկը բացառություն չէ, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Կինը փորձում էր փախչել, իսկ տղամարդը հետապնդում էր նրան: Վերնաշապիկս հագա և վազեցի ներքև: Այդ ընթացքում ընկերուհիս ոստիկանություն զանգահարեց:
Տղամարդը հարվածեց կնոջը, ես նրան ցած գցեցի: Ինչո՞ւ ինքս չհարվածեցի: Որովհետև ես երբեք ոչ մեկին չեմ ծեծել: Անգամ չգիտեմ, ինչպես են ճիշտ հարվածում: Տեսնելով այդ ամենը, պարզապես պարտավոր էի խառնվել»,- պատմել է Մեջորինին:
Պարզվել է, որ տղամարդը կնոջ նախկին ընկերն է եղել: Երկուսն էլ անսթափ վիճակում լինելու համար 103 եվրո տուգանք են վճարել և ազատ արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա