Նորանշանակ վարչապետն իր կառավարությունը կսկսի ձևավորել հաջորդ շաբաթվանից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը կսկսի ձևավորել հաջորդ շաբաթվանից։ Իհարկե, նա դա կարող էր անել նաև այս շաբաթ, բայց մի փոքր ոչ պաշտոնական միջոցառում խանգարում է այդ գործընթացին։
Թերթն արդեն գրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից անմիջապես հետո մեկնել է Դուբայ, և Հայաստանից հեռանալու պատճառն այն է, որ նա չի ցանկացել մասնակցել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին, որը տեղի է ունենալու այս հանգստյան օրերին։
«Քանի որ այդ հարսանիքին մասնակցելու է իշխանական ողջ վերնախավը՝ նախարարներով ու պատգամավորներով, Հովիկ Աբրահամյանն այդպիսով խուսափել է ներկայանալ որպես նախկին վարչապետ, որն այլևս որևէ ազդեցություն չունի նրանց վրա։ Կառավարության ձևավորումը կսկսվի Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից հետո ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ այն չանցնի անտրամադիր մթնոլորտում, քանի որ հարսանիքին ներկա նախարարներից ոմանք չեն վերանշանակվի: Նույնը կարող է վերաբերել նաև Գագիկ Բեգլարյանին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա