Լռության օր է
Վաղը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 408 թեկնածուներից 10-ը կանայք են:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:
Թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացրել են օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 16-ը: Այսօր թեկնածուներից որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղապետ եղբոր հետ առաջադրված թեկնածուն հետ է վերցրել փաստաթղթերը
- Հոր հետ առաջադրված դուստրն ինքնաբացարկ է հայտնել
- ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել
- Համայնքապետի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռիում
- 5 մարզերում 548 թեկնածուներից 140-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
- Աշտարակի գործող քաղաքապետը հրաժարվել է հետագա պայքարից
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- Ավագանու անդամներից 382-ը կանայք են
- Գյուղապետարանների աշխատակից թեկնածուներն իրար հետևից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան