Րաֆֆին ԱՄՆ-ում է. «Ժողովուրդ»
Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններին այդպես էլ մասնակից չդարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջին ժամանակներն ավելի հաճախ ճամփորդում է, քան մնում երկրում։ Ո՞րն է քաղաքական դաշտում պասիվություն ցուցաբերելու պատճառը, և որտե՞ղ է այս օրերին գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից։ Պարզվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է։ Իսկ թե ո՞րն է երկրից բացակայելու պատճառը, Սանասարյանը պատասխանեց. «Անձնական գործով է գնացել, ռազմավարական կենտրոնի՝ «Օրրանի» հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու է գնացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա