Հայաստանում ՌԴ զինծառայողներ են վթարի ենթարկվել
Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմենքենան, որի վարորդը 20-ամյա ՌԴ քաղաքացի Ա. Բ.-ն է եղել, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին, որը նույնպես ՌԴ քաղաքացի է, վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 27-ամյա դարձյալ ՌԴ քաղաքացի Վ. Ե.-ի և ևս մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը:
«Նախնական տվայլներով, զինծառայողները ծառայությունից ազատ ժամանակ իրենց անձնական մեքենայով են եղել, և մեքենան վարելիս կորցրել են կառավարումը», -իր հերթին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ռազմական Հարավային օկրուգի լրատվական ծառայությանը:
Ըստ աղբյուրի, մեքենայի ուղևորները պայմանագրային զինծառայողներ են եղել: