Դիրկ Կայտը «ՄՅու»-ի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է «Լիվերպուլին
Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոլանդական «Ֆեյենորդը» 1։0 հաշվով առավելության է հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ «Ֆեյենորդի» ավագ Դիրկ Կայտն այդ հաղթանակը նվիրել է «Լիվերպուլին»։
«Լիվերպուլում իմ բարեկամները նույնպես երջանիկ են։ Այս երեկոն շուտ չի մոռացվի։ Երկրպագուները հրաշալի էին և ցնցող մթնոլորտ ապահովեցին «Դե Կուիպում»։
Խաղից առաջ ես տղաներին ասացի. «Եթե մենք լիարժեք նվիրվենք, իսկ մրցակիցը՝ գոնե 5 տոկոսով քիչ, մենք կարող ենք հաղթել։ Ուզումն եմ գովել թիմին այն պայքարի համար, որը ծավալեցինք հանդիպման վերջին րոպեներին»»,- Կայտի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա