Ժոաու Մարիու. «Պորտուգալիայի ընտրանին նույնպես «Եվրո-2016»-ի ֆավորիտ չէր»
«Ինտերի» կիսապաշտպան Ժոու Մարիուն վստահ է, որ իր թիմն ի վիճակի է հաղթել «Յուվենթուսին» Իտալիայի առաջնության առաջիկա խաղում։ Նրա խոսքերով՝ ֆավորիտի կարգավիճակը ոչինչ չի նշանակում։
«Դա շատ կարևոր խաղ կլինի,- Մարիուի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հաճախ է հաջողությունը ժպտում այն թիմին, որն ավելի թույլ է համարվում։ Ես միշտ նշում եմ Պորտուգալիայի հավաքականի օրինակը։ Մենք նաև Եվրոպայի 2016 թ. առաջնության ֆավորիտը չէինք, սակայն մեր ուժը հենց դրա մեջ էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա