Ինյեստա. 20 տարի՝ «Բարսելոնում»
Այսօր լրացավ 20 տարին այն օրից, երբ «Բարսելոնի» ավագ Անդրես Ինյեստան իր նորամուտը նշեց կատալոնյան ակումբում։ Ահա թե ինչ է նա գրել իր թվիթթերյան էջում. «Այսօր լրացավ 20 տարին այն օրից, երբ ես սկսեցի իրականացնել իմ երազանքը։ Անվերջ հիշողություններ... Շնորհակալություն բոլորին, ովքեր դա հնարավոր դարձրեցին»։
20 տարվա ընթացքում Ինյեստան «Բարսելոնի» կազմում անցկացրել է 596 խաղ և խփել 55 գոլ։ 32-ամյա իսպանացին անցկացրած հանդիպումների քանակով ակումբի պատմության մեջ երկրորդ տեղում է։
«Բարսելոնում» իր կարիերայի ընթացքում Անդրեսը 8 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 7 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, 3-ական անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում ու աշխարհի ակումբային առաջնությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա