Լեոնարդո Բոնուչչի. «Սիթիի» առաջարկը գայթակղիչ էր, բայց ես որոշեցի մնալ «Յուվենթուսում»
Պարզվում է՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բավականաչափ համառ չի գտնվել՝ «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչիի տեղափոխությունը կազմակերպելու համար։
«Սկզբում ես քննարկեցի առաջարկը։ Եթե ասեմ, որ առաջարկը գայթակղիչ չէր, երկերեսանի կլինեմ։ Սակայն ես լսեցի սրտիս ձայնը և մերժեցի այն։
Մնացի, որովհետև իմ առջև բարձր նպատակներ եմ դնում։ Անձամբ Գվարդիոլայի հետ ես չեմ շփվել։ Միայն մտքերի փոխանակություն է եղել գործակալի հետ»,- Բոնուչչիի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա