Կոենտրաուն ապրիլից հետո առաջին անգամ է մարզվում առանց սահմանափակումների
«Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն սպասվածից շուտ է շարք վերադարձել։ 28-ամյա պորտուգալացին ապրիլին վնասվածք է ստացել, որից հետո վիրահատվել է։ Ենթադրվում էր, որ շարք կվերադառնա նոյեմբերին։ Սակայն, ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, Կոենտրաուն արդեն մարզվում է առանց սահմանափակումների։ Որոշ ժամանակ նա կզբաղվի մարզավիճակի ձեռք բերմամբ ու ֆիզիկական որակների վերականգնմամբ, որից հետո կկարողանա խաղալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա