Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլի» խաղին հետևելը հաճելի էր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպումը, որում նրա թիմը հաղթել է 2։1 հաշվով։
«Իհարկե, արդյունքը բավարարում է ինձ։ Առաջին իսկ վայրկյանից մենք լավ էինք տեղաշարժվում խաղադաշտում։ Արագ էինք մտածում, գերազանց էինք կատարում խնդիրը և արժանի էինք առավելությանը մինչև ընդմիջում։
Թիմը պետք է սովորի ղեկավարել խաղը։ Այս մրցաշրջանում «Չելսին» հաճախ է գոլեր խփում վերջին րոպեներին, բայց այսօր ես չեմ հիշում, որ մրցակիցը հաշվի հավասարակշռությունը վերականգնելու իրական հնարավորություն ունենար։ Մենք չիրացված պահեր ունեցանք, բայց դա նորմալ է լավ մրցակցի հետ խաղում։
Շատ արագ էինք գործում։ «Լիվերպուլի» խաղին հետևելը հաճելի էր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար փոքր-ինչ դժվար էր, սակայն բաց թողած գոլից հետո գրագետ գործեցինք և լավ պաշտպանվեցինք։
Հենդերսոնի գոլն արժանի պարգև է քրտնաջան աշխատանքի համար։ Նրա վրա ուժեղ ճնշում է գործադրվում»,- Կլոպի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա