Ունայ Էմերի. «Ես միշտ հավատացել եմ Կավանիին»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին գովել է հարձակվող Էդինսոն Կավանիին «Կանի» հետ Ֆրանսիայի առաջնության հանդիպումից հետո, որում նրա թիմը 6 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
«Կարևոր են և 3 միավորը, և թիմի ցուցադրած խաղը,- Էմերիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Խաղացողների վստահության համար գոլերն ու հաղթանակները շատ կարևոր են։ Այս խաղում մենք շատ բաներ տեսանք, որոնք ակնկալում էինք։ Առաջնությունը պետք է ՊՍԺ-ին, որովհետև երկարատև լուրջ փորձություն է։ Հաջորդ հանդիպումներում պետք է պահպանենք մոտիվացիան և կենտրոնացումը, պահանջկոտ լինենք ինքներս մեր հանդեպ։
Հավատում ենք Կավանիին։ Երբ նա չի կարողանում գոլ խփել, ես նրան հորդորում եմ հանգստություն պահպանել։ Գլխավորն այն է, որ պահեր կան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա