DDoS հարձակումներից պաշտպանվելու վարպետության դաս՝ Ռուբեն Մուրադյանից
Այսօր ArmSec տեղեկատվական անվտանգությանը վերաբերող կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր DDoS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ վարպետության դաս՝ լրատվական կայքերի՝ ապօրինի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ:
Խորհրդատվություն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՀԿՏԿ) փորձագետ Ռուբեն Մուրադյանը, ով Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նման վարպետության դասեր իրականացվում են 2012 թվականից սկսած:
«Հիշատակի և տոն օրերին մի շարք ադրբեջանական ու թուրքական հակերային խմբերի կողմից հայաստանյան որոշ լրատվական կայքերի ուղղությամբ հարձակումներ են կատարվում, շատ հնարավոր է, որ նման հարձակումներ լինեն նաև ՀՀ անկախության 25-ամյակին նախորդող և հաջորդող օրերին: Այսօրվա վարպետության դասը հենց դրան է նվիրված»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ վեբ-կայքերն աշխատում են նրա համար, որ հանրությանը տեղեկացված պահեն, իսկ երբ տեղի է ունենում DdoS գրոհներ կամ ցանկացած այդ կարգի անվտանգությանը սպառնացող հարձակումներ, մարդիկ սկսում են ինֆորմացիան թերի ստանալ կամ ընդհանրապես չստանալ. «Այդպիսի բաներ չկրկնվելու համար էլ պարբերաբար կազմակերպվում են այսպիսի վարպետության դասերը, որպեսզի վեբ-կայքերի ղեկավարները հասկանան, թե որոնք են անվտանգության արդի խնդիրներն ու ինչպես դրանցից պաշտպանվել, ինչպես կազմակերպել ծրագրերը, որ դրանք կոռեկտ աշխատեն, իսկ պաշտպանական միջոցները, որոնք ձեռնարկվում են, լինեն արդյունավետ, այլ ոչ թե ձևական»:
Ռուբեն Մուրադյանն ընդգծեց նաև՝ այսպիսի միջոցառումների նպատակն այն է, որ կայքերի ղեկավարաները այսպիսով իմանում են, եթե ինչ-ինչ պատճառնեով չի հաջողվում այդ գրոհներից պաշտպանվել, ապա իրենց կողքը մասնագետներ կան, որոնց կարող են դիմել:
Սեպտեմբերի 20-ի և 21-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ և կգործի թեժ գիծ՝ 060407040 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան