Մշտապես ռոմանտիկ Սթինգը
«Elle.ru»-ն գրում է, որ աստղային ամուսնալուծությունների ֆոնին բրիտանացի հայտնի երգիչ 64-ամյա Սթինգի և նրա տիկնոջ՝ 62-ամյա ռեժիսոր Թրուդի Սթայլերի հազվադեպ երջանիկ ամուսնություններից է երևում:
Նրանք ամուսնացել են 1992-ին, Ուիլթշիր դքսությունում: Ընդ որում մինչև ամուսնանալը, զույգը միասին ապրել է 10 տարի: Այդ ժամանակաընթացքում նրանք ունեցել են 4 երեխա: «Տրուդին ինձ համար ամենասիրելի մարդն է», -մշտապես կրկնել է Սթինգը:
«Մի անգամ ինձ հարցրել են՝ ո՞վ է մարդկանցից ամենաշատը տպավորություն թողել ինձ վրա: Ես պատասխանել եմ՝ ամուսնացած եմ այդ մարդու հետ: Նա ամեն անգամ ինձ հիացնում է», -խոստովանել է երգիչը:
Աստղային զույգը Տոսկանայում գտնվող իրենց հնագույն առանձնատան շուրջը, պարտեզում բանջարեղեն է աճեցնում, ձիթապտղի ձեթ է մշակում, ունեն խաղողի այգի: Սթինգը նույնիսկ սեփական փոքրիկ գինու գործարանն է բացել ու կատակել է, թե իրենց տանը գինին սեղանին է թե նախաճաշին, թե ճաշին և թե ընթրիքին: