Երևանում բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը
Երևանում՝ Մարդու պտղաբերության կենտրոնի տարածքում (Նոր Նորք, Մոլդովական փ., 41/7 շ) բացվել է Երվանդ Քոչարի էսքիզներով ստեղծված «Մայրություն» քանդակը, որի հեղինակն է Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Քանդակի ստեղծման գաղափարը պատկանում է Մարդու պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին:
«Երբ ինձ բախտ վիճակվեց տեսնել էսքիզը, որոշեցինք, որ պետք է պարտադիր կյանքի կոչել: Միայն Քոչարը կարող էր մայրության, կանացիության գաղափարը միացնել տիեզերքի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Համբարձումյանը:
Ռուբեն Քոչարի խոսքով, արձանը կերտել է բժիշկ Էդվարդ Համբարձումյանի հորդորով:
«Ես երբեք արձան չեմ սարքել: Սա ինձ համար նորություն էր և կարող էր չստացվել: Էդուարդ Համբարձումյանն ինձ համոզեց, որ չի կարող չստացվել, քանի որ Քոչար ազգանունն եմ կրում: Երկու բան է ինձ հաճելի. ես ինձ փորձեցի արձանագործության մեջ, սկսեցի հավատալ ինքս ինձ, մյուսը՝ կարողացա հորս արած մի բանը նորից վերածնել և կյանքի կոչել, նաև՝ առիթ եմ տվել նորից խոսելու Քոչարի մասին»,- ասաց Ռուբեն Քոչարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում